Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2017 թվականի մարտի 27-ի N 36-Ն որոշման, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված գնահատման հաշվետվությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 148 000 (հարյուր քառասունութ հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Էմմա Ավագյանը հաշմանդամ է և 1992 թվականից օգտագործում է ՈՒսանողական թաղամասի 4/1/1 շենքի թիվ 310 բնակարանը, հիմք ընդունելով Էմմա Ավագյանի դիմումը (մուտք՝ 2017 թվականի օգոստոսի 21-ի N Ք-1365), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2013 թվականի հունիսի 25-ի N 25062013-07-0064 վկայական) Աբովյան քաղաքի ՈՒսանողական թաղամասի 4/1/1 շենքի 14.85 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 310 բնակարանն ուղղակի վաճառքով` 148 000 (հարյուր քառասունութ հազար) դրամով, օտարել Էմմա Ավագյանին: 2. Էմմա Ավագյանը պարտավոր է վճարել. 1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 148 000 (հարյուր քառասունութ հազար) դրամ` բնակարանի գինը. 2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար: 3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Էմմա Ավագյանի կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկելուն հաջորդող օրվանից: |