|
ՆԱԽԱԳԻԾ
|
14 ապրիլի 2025 թ. |
ՌԱՖԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱԼԱՀՈՎԻՏ ԳՅՈՒՂԻ ԾԱՂԿՈՒՆՔ 3-ՐԴ ՓՈՂՈՑԻ 5-ՐԴ ՆՐԲԱՆՑՔԻ ԹԻՎ 12 ՀԱՍՑԵՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ՋՐԱԳԾԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 203-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշումների, հաշվի առնելով Ռաֆիկ Մարգարյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի ապրիլի 09-ի N Ք-2377). 1. Համաձայնություն տալ Ռաֆիկ Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող Աբովյան համայնքի Բալահովիտ գյուղի Ծաղկունք 3-րդ փողոցի 5-րդ նրբանցքի թիվ 12 հասցեի արտաքին ջրագիծը նախագծել «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2024 թվականի նոյեմբերի 07-ին տրված ՎՋ 5327/2024 տեխնիկական պայմանի ուղեգծով և Ռաֆիկ Մարգարյանին տրամադրել արտաքին ջրագծի կառուցման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է): 2. Ռաֆիկ Մարգարյանը պարտավոր է. 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 50 000 (հիսուն հազար) դրամ՝ ինժեներական ենթակառուցվածքների մոնտաժման աշխատանքների համաձայնության տրամադրման ծառայության վճար. 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201801 հաշվեհամարին վճարել 3 000 (երեք հազար) դրամ տեղական տուրք` շինարարության թույլտվության համար: 3) Քանդված հատվածները վերականգնել տասնհինգօրյա ժամկետում: 3. Շինարարական աշխատանքները կատարելիս անհրաժեշտ է տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և այլ շահագրգիռ կազմակերպություններին: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռաֆիկ Մարգարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
Նախագիծ կազմող(ներ) | Արամ Վիրաբյան |
|
|
|