|
ՆԱԽԱԳԻԾ
|
30 հունվարի 2025 թ. |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 4626 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ N 617 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՎՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով «ԱՆՏՈՆՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի հոկտեմբերի 14-ին լրամշակված և փոփոխված աշխատանքային նախագիծը, հաշվի առնելով Էդգար Բեգլարյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունվարի 27-ի N Ք-373). 1. Համաձայնեցնել Աբովյան համայնքի ղեկավարի 2023 թվականի նոյեմբերի 27-ի «Էդգար Բեգլարյանին շինարարության թույլտվություն տալու մասին» N 4626 որոշմամբ հաստատված N 617 շինարարության թույլտվությամբ սահմանված նախագծային փաստաթղթերում կատարված փոփոխությունը և Էդգար Բեգլարյանին տալ շինարարության թույլտվություն: 2. Էդգար Բեգլարյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201454 հաշվեհամարին մուծել 45 000 (քառասունհինգ հազար) դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Էդգար Բեգլարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
Նախագիծ կազմող(ներ) | Արամ Վիրաբյան |
|
|
|