Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և հիմք ընդունելով Լուսինե Բադալյանի հայտը (մուտք՝ 2023 թվականի հունվարի 12-ի N Ք-106), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Լուսինե Բադալյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2021 թվականի օգոստոսի 4-ի N 04082021-07-0118 վկայական) Աբովյան համայնքի Գեղաշեն գյուղում գտնվող 07-023-0193-0007 կադաստրային ծածկագրով 0.252 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության (վարելահող) հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ մրգերի և բանջարեղենի մշակման և պահածոյացման (չներառված ուրիշ խմբավորումներում) տնտեսություն կառուցելու նպատակով։ 2. Սահմանել, որ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված է համարվում պարզեցված կարգով միայն սեփականատիրոջ հայտի համաձայն համայնքի ավագանու կողմից այդ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և համայնքի ղեկավարի կողմից տվյալ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց և հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լուսինե Բադալյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |