Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 10-ի N 93-Ն որոշման 3-րդ կետի, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2016 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ «330-01/Վ-016» գնահատման հաշվետվությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 178 000 (հարյուր յոթանասունութ հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ջուլետա Մովսիսյանը 1983 թվականից բնակվում է Հանրակացարանային թաղամասի 7 շենքի 48 բնակարանում, հիմք ընդունելով Ջուլետա Մովսիսյանի դիմումը (մուտք՝ 2016 թվականի նոյեմբերի 16-ի N Ք-1952), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2016 թվականի սեպտեմբերի 22-ի N 22092016-07-0048 վկայական) Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 7 շենքի 17.8 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով 48 բնակարանն ուղղակի վաճառքով` 178 000 (հարյուր յոթանասունութ հազար) դրամով, օտարել Ջուլետա Մովսիսյանին: 2. Ջուլետա Մովսիսյանը պարտավոր է վճարել. 1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 178 000 (հարյուր յոթանասունութ հազար) դրամ` բնակարանի գինը, 2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար: 3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Ջուլետա Մովսիսյանի կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկելուն հաջորդող օրվանից: |