Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 685-687-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և հաշվի առնելով «Արեգ-Վահագն» կրթական մշակութային հասարակական կազմակերպության նախագահի գրությունը (մուտք՝ 2023 թվականի մայիսի 8-ի N Տ-790), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Աբովյան համայնքին պատկանող «Աբովյանի երեխաների աջակցության կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն ամրակցված շենքից 146,28 քառակուսի մետր մակերեսով տարածքը (հատակագիծը կցվում է) անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Արեգ-Վահագն» կրթական մշակութային հասարակական կազմակերպությանը։ 2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու վերաբերյալ պայմանագիր կնքելու, դրանում փոփոխություն կատարելու և լուծելու մասին որոշումներն ընդունում է Աբովյան համայնքի ղեկավարը: 3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումները կատարվում են «Արեգ-Վահագն» կրթական մշակութային հասարակական կազմակերպության կողմից։ 4. Առանց համայնքի ավագանու համաձայնության չի թույլատրվում անշարժ գույքը հանձնել երրորդ անձի օգտագործմանը։ 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |