|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
23 ապրիլի 2024 թվականի N 1980 |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊՈՂՈՏԱՅԻ 20/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԱՍԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 09-ի N 1036-Ն որոշման, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն որոշման և հիմք ընդունելով Թամարա Վարդանյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի ապրիլի 05-ի N Ք-2472). 1. Թույլատրել փոփոխելու Մանուկ Հովհաննիսյանին և Թամարա Վարդանյանին պատկանող (հիմք` 2017 թվականի փետրվարի 08-ի N 08022017-07-0012, 2023 թվականի օգոստոսի 29-ի N 29082023-07-0163 և դեկտեմբերի 04-ի N 04122023-07-0089 վկայականներ, Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի մարտի 26-ի N 1462 որոշում) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի 20/2 հասցեում գտնվող 36.6 քառակուսի մետր մակերեսով հողամասից բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման 5.0 քառակուսի մետր և 3.0 քառակուսի մետր մակերեսներով մասերի գործառնական նշանակությունը որպես հասարակական կառուցապատման հողամաս: 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 5 800 (հինգ հազար ութ հարյուր) դրամ` որպես հողամասի գործառնական նշանակության փոփոխության ծառայության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|