Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-34-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Աբովյան համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 9-ի «Աբովյան համայնքի սեփականություն համարվող հողամասերի վրա ինքնակամ կառուցված շինություններն օտարելու կամ վարձակալության իրավունքով տրամադրելու մասին» N 03-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները` որոշման 1-ին կետում «432» թիվը փոխարինել «58» թվով, «15» թիվը փոխարինել «2» թվով, «35» թիվը փոխարինել «3» թվով, «29» թիվը փոխարինել «13» թվով: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|