Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, հաշվի առնելով հաշվի առնելով Արթուր Սարգսյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունվարի 13-ի N Ք-113). 1. Արթուր Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2025 թվականի հունվարի 08-ի N 08012025-07-0221 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 2-րդ արդյունաբերական թաղամասի թիվ 3/10 հասցեում գտնվող հողամասի բաժանված մասերին՝ «ԳԻՍ-ԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի հունվարի 09-ին կազմված բաժանման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել հասցեներ՝ 1933.0 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, քաղաք Աբովյան 2-րդ արդյունաբերական թաղամաս 3/14, 1933.0 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, քաղաք Աբովյան 2-րդ արդյունաբերական թաղամաս 3/10։ 2. Արթուր Սարգսյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 20 000 (քսան հազար) դրամ` հասցեների տրամադրման ծառայության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արթուր Սարգսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |