Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 110-Ն, 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և դեկտեմբերի 22-ի N 197-Ն որոշումների, հիմք ընդունելով «Ժաննա Շահնազարյան Սարիբեկի» անհատ ձեռնարկատիրոջ հայտը (մուտք՝ 2024 թվականի հոկտեմբերի 31-ի N Ք-7846). 1. «Ժաննա Շահնազարյան Սարիբեկի» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2024 թվականի ընթացքում Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Սևանի փողոցի թիվ 2 հասցեում (44.0 քառակուսի մետր մակերես) հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվություն (Թույլտվություն N կցվում է): 2. «Ժաննա Շահնազարյան Սարիբեկի» անհատ ձեռնարկատերը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201868 հաշվեհամարին վճարել 32 000 (երեսուներկու հազար) դրամ՝ տեղական տուրք։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Ժաննա Շահնազարյան Սարիբեկի» անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|