Այսօր: Երկուշաբթի, 2 Հունիսի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 331
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



30 մայիսի 2025 թ.

«ՍՈՊՐԱՆՈ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետով, հիմք ընդունելով սույն թվականի մայիսի 16-ի N 4 արձանագրությունը և հաշվի առնելով հետևյալը.
Աբովյան համայնքի 2025  թվականի կարիքների համար սույն թվականի ապրիլի 22-ին հայտարարված «ԱԲՀ-ԷԱՃԱՊՁԲ-25/55» ծածկագրով շինարարական ապրանքների ձեռքբերման ընթացակարգի շրջանակում 19-րդ /իզոգամ ջրամեկուսիչ/, 21-րդ /ծալքաթիթեղ/ չափաբաժինների համար «Սոպրանո Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացվել է նվազագույն գնային առաջարկ: Հայտերի գնահատման արդյունքում պարզվել է, որ «Սոպրանո Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված Էլեկտրոնային աճուրդին մասնակցելու դիմում հայտարարությունը /հավելված 1/ հաստատված չէ տնօրենի կողմից էլեկտրոնային թվային ստորագրությամբ, ներկայացված չէ իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի կայքէջի հղումը /հավելված 1.3/, համապատասխանաբար NN 19, 21 չափաբաժինների համար ներկայացված չեն առաջարկվող ապրանքների ամբողջական նկարագրությունները /մոդել, ապրանքային նշան, ֆիրմային անվանում, արտադրող, տեխնիկական բնութագիր/: Հանձնաժողովը կասեցրել է նիստը և առաջարկել «Սոպրանո Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը մեկ աշխատանքային օրվա ընթացքում (ներառյալ 2025 թվականի մայիսի 15-ը) շտկել արձանագրված անհամապատասխանությունները: Օրենքով սահմանված ժամկետում «Սոպրանո Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից չեն կցվել e-AUCTION համակարգ փաստաթղթերի շտկված տարբերակները: Արդյունքում գնահատող հանձնաժողովը «Սոպրանո Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գնահատել է անբավարար և մերժել է:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Սոպրանո Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը խախտել է գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը, ինչպես նաև մասնակիցը հրավերով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացրել հրավերով նախատեսված փաստաթղթերը, հետևաբար այդ հանգամանքը համարվում է որպես գնման գործընթացի շրջանակում ստանձնված պարտավորության խախտում.
1. Դիմել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը՝ «Սոպրանո Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու համար:
2.  Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Գնումների մասին» օրենքով սահմանված ժամկետում և կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Անուշ Ծատուրյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner