Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի, 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 192-Ն և N 193-Ն որոշումների և հիմք ընդունելով Արամ Առաքելյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի մարտի 29-ի N Ք-1591), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Արամ Պավելի Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2018 թվականի հոկտեմբերի 5-ի N 05102018-07-0115 վկայական) Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի 4-րդ թաղամասի 98 հասցեում գտնվող 07-002-0001-0029 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման 510.0 քառակուսի մետր մակերեսով հողամասին կից Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2023 թվականի մարտի 3-ի N 03032023-07-0137 վկայական) Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի 4-րդ թաղամասի 98/1 հասցեում գտնվող 07-002-0001-0073 կադաստրային ծածկագրով 50.4 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարել սահմանակից ընդլայնվող 07-002-0001-0029 կադաստրային ծածկագրով հողամասի սեփականատեր Արամ Պավելի Առաքելյանին։ 2. Արամ Առաքելյանը պարտավոր է՝ 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 344 450 (երեք հարյուր քառասունչորս հազար չորս հարյուր հիսուն) դրամ՝ ընդլայնվող հողամասի կադաստրային արժեքը. 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 5 000 (հինգ հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումները կատարվում են Արամ Առաքելյանի կողմից։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արամ Առաքելյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |