Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 212-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 դեկտեմբերի 2022 թվականի N 212-Ա

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 07-013-0128-0069 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԱԼՎԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ, ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի, 3-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 15-ի N 25-Ն որոշման և հիմք ընդունելով Ալվարդ Հակոբյանի դիմումը (մուտք՝ 2022 թվականի նոյեմբերի 24-ի N Ք-6028), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Ալվարդ Բաբկենի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2022 թվականի մարտի 28-ի N 28032022-07-0089 վկայական)  Աբովյան համայնքի Արամուս գյուղում գտնվող 07-013-0128-0067 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 6285.0 քառակուսի մետր մակերեսով վարելահողին կից Աբովյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2022 թվականի օգոստոսի 15-ի N 15082022-07-0118 վկայական) Արամուս գյուղում գտնվող 07-013-0128-0069 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 1269.2 քառակուսի մետր մակերեսով այլ հողատեսքը կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով,  ընդլայնման նպատակով օտարել սահմանակից ընդլայնվող 07-013-0128-0067 կադաստրային ծածկագրով հողամասի սեփականատեր Ալվարդ Բաբկենի Հակոբյանին։
2. Ալվարդ Հակոբյանը պարտավոր է.
1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 500 000 (հինգ հարյուր հազար) դրամ՝ ընդլայնվող հողամասի արժեքը.
2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար։
3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումները կատարվում են Ալվարդ Հակոբյանի կողմից։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ալվարդ Հակոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


Կողմ -14

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ

ԲԱԲԱՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ

ԲԱԴԱԼՅԱՆ ԱՏՈՄ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ

ԶԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ԶԱՐՈՅԱՆ ԴԱՎԻԹ

ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԷԴՎԻՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ

ՄԵՂՐՅԱՆ ԱՐՄԱՆ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՊՈՒՐԱԿ

ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(17.66 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 571

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner