| Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին»  օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի, Աբովյան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է`1. Հաստատել Աբովյան համայնքի 2020 թվականի բյուջեն՝
 1) եկամուտների գծով` 1 675 860.0  հազար դրամ.
 2) ծախսերի գծով` 1 675 860.0   հազար դրամ.
 3) դեֆիցիտը (պակասուրդը)` 0.0 հազար դրամ:
 2. Աբովյան համայնքի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորմանն ուղղել տարեսկզբի ազատ մնացորդը` 0.0 հազար դրամ:
 3. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների` համաձայն հատված 1-ի:
 4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման` համաձայն հատված 2-ի:
 5. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման` համաձայն հատված 3-ի:
 6. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդը` համաձայն հատված 4-ի:
 7. Հաստատել համայնքի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները` համաձայն հատված 5-ի:
 8. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն հատված 6-ի:
 9. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ, որոնց հանրագումարը չպետք է գերազանցի սույն որոշմամբ հաստատված չափաքանակների 15 %-ը:
 10.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական  հրապարակմանը հաջորդող օրվանից։
 
 |