Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, հիմք ընդունելով Արամայիս Հովհաննիսյանի և Քրիստինե Մարտիրոսյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի փետրվարի 02-ի N Ք-665), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Համաձայնություն տալ Առինջ գյուղական համայնքի ավագանու 2014 թվականի մայիսի 14-ի «Առինջ գյուղական համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը ուղղակի վաճառքով օտարելու մասին» N 21-Ա որոշման: 2. Առինջ գյուղական համայնքի ավագանու 2014 թվականի մայիսի 14-ի «Առինջ գյուղական համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը ուղղակի վաճառքով օտարելու մասին» N 21-Ա որոշման 1-ին կետում «Պարույր Սևակի» բառերը փոխարինել «Խաչատուր Աբովյան» բառերով։ 3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում Առինջ գյուղական համայնքի ավագանու 2014 թվականի մայիսի 14-ի «Առինջ գյուղական համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը ուղղակի վաճառքով օտարելու մասին» N 21-Ա որոշումը կհամարվի ուժը կորցրած: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։
|