Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասով և հաշվի առնելով Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» (այսուհետ՝ ՀՀՏԶ) ծրագրին անդամակցելու համայնքի ղեկավարի առաջարկությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համաձայնություն տալ ՀՀՏԶ ծրագրին Աբովյան համայնքի անդամակցությանը: 2. Լիազորել համայնքի ղեկավարին՝ միանալ ՀՀՏԶ նախաձեռնությանը և իրականացնել դրա հետ կապված գործառույթներ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |