Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, հաշվի առնելով Ալֆրեդ Միրզայանի լիազորած անձ Սուրեն Բաբախանյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի հունվարի 20-ի N Ք-222). 1. Ալֆրեդ և Ֆրեդիկ Միրզայանսներին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2019 թվականի սեպտեմբերի 17-ի N 17092019-07-0091 և մարտի 02-ի N 02032021-07-0043 վկայականներ) Աբովյան համայնքի Բալահովիտ գյուղի 1-ին փողոցի թիվ 42/7 և թիվ 60-60/1 հասցեներում գտնվող անշարժ գույքերին՝ «Արփինե Սուքիասյան Մադոյի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2025 թվականի հունվարի 13-ին կազմված միավորման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել միասնական հասցե՝ համայնք Աբովյան, գյուղ Բալահովիտ, 1-ին փողոց, 42/7։ 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |