Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 60-րդ և 64-րդ կետերի, հաշվի առնելով «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրենի դիմումը (մուտք՝ 2018 թվականի մարտի 30-ի N Ք-643) և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 57 դրական եզրակացությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համաձայնություն տալ փոփոխելու «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով պատկանող (հիմք` 2017 թվականի հոկտեմբերի 26-ի N 26102017-07-0053 վկայական, կադաստրային համար՝ 07-002-0133-0145) Աբովյան քաղաքի Կարմիր բանակայինների փողոցի թիվ 6/16 հասցեում գտնվող 2916.0 քառակուսի մետր մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական նշանակության հողամասից 1077.0 քառակուսի մետր մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը որպես բնակավայրերի նշանակության հողամաս (հատակագիծը կցվում է)։ 2. Սահմանել, որ սույն որոշումից ծագող պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |