Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և հիմք ընդունելով Մարգարիտա Շահինյանի հայտը (մուտք՝ 2023 թվականի ապրիլի 20-ի N Ք-2150), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Մարգարիտա Շահինյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2023 թվականի մարտի 28-ի N 28032023-07-0148 վկայական) Աբովյան համայնքի Մայակովսկի գյուղում գտնվող 07-043-0108-0010 կադաստրային ծածկագրով 0.0478 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության (հողատեսքը՝ վարելահող) հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ սառնարանային տնտեսություն կառուցելու նպատակով։ 2. Սահմանել, որ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված է համարվում պարզեցված կարգով միայն սեփականատիրոջ հայտի համաձայն համայնքի ավագանու կողմից այդ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և համայնքի ղեկավարի կողմից տվյալ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց և հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մարգարիտա Շահինյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |