Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 29-36-րդ կետերի, հաշվի առնելով Արթուր Մանուչարյանի դիմումը (մուտք՝ 2019 թվականի օգոստոսի 20-ի N Ք-1812), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համաձայնություն տալ Արթուր Մանուչարյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2018 թվականի փետրվարի 09-ի N 09022018-07-0049 վկայական, կադաստրային ծածկագիր՝ 07-002-0039-1516) Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 4/331/10 հասցեում գտնվող 24.0 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի փոխանակմանը Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2019 թվականի օգոստոսի 19-ի N 19082019-07-0084 վկայական, կադաստրային ծածկագիր՝ 07-002-0039-1583) 4-րդ միկրոշրջանի թիվ 4/337/1 հասցեում գտնվող 24.0 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի հետ: 2. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Արթուր Մանուչարյանի կողմից: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արթուր Մանուչարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|