Այսօր: Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 389
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 143-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 սեպտեմբերի 2024 թվականի N 143-Ա

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 9 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԳՐԻԳՈՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ, ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի, 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 198-Ն և N 199-Ն որոշումների, հիմք ընդունելով Գրիգոր Վարդանյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի օգոստոսի 30-ի N Ք-6587), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Գրիգոր Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2024 թվականի օգոստոսի 28-ի N 28082024-07-0038 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 11 հասցեում գտնվող 07-002-0049-0861 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 24,48 քառակուսի մետր մակերեսով հասարակական կառուցապատման հողամասին կից Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2024 թվականի փետրվարի 20-ի N 20022024-07-0174 վկայական) Աբովյան քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 9 հասցեում գտնվող 07-002-0049-0839 կադաստրային ծածկագրով 12,1 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարել սահմանակից ընդլայնվող 07-002-0049-0861 կադաստրային ծածկագրով հողամասի սեփականատեր Գրիգոր Սեդրակի Վարդանյանին։
2. Գրիգոր Վարդանյանը պարտավոր է՝
1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 195 737 (հարյուր իննսունհինգ հազար յոթ հարյուր երեսունյոթ) դրամ՝ ընդլայնվող հողամասի կադաստրային արժեքը.
2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 10 000 (տասը հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար:
3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումները կատարվում են Գրիգոր Վարդանյանի կողմից։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գրիգոր Վարդանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


Կողմ -24

ԲԱԲԱՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԹԱԹՈՒԼ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ

ԲԱԴԱԼՅԱՆ ԱՏՈՄ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ՄԵԼԻՆԵ

ԳԵՂԱՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ

ԶԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ

ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱԻՐԻ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՅԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ

ՄԱՄՈՒԼՅԱՆ ՎՐԵԺ

ՄԵԼԻՔՅԱՆ ՆԱԻՐԱ

ՄԵՂՐՅԱՆ ԱՐՄԱՆ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՊՈՒՐԱԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ՊԵՏԻԿ

ՑՈՒԳՈՒՆՅԱՆ ՊԱՎԵԼ

ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(19.29 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 75

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner