Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ և 22.1-րդ կետերի, 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնակելի տունը, պարիսպը (կառուցված 1993 թվականին), օժանդակ շինությունը և ծածկը կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով Լևոն Հակոբյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի մայիսի 08-ի N Ք-3040). 1. Լևոն Փայլակի, Անի և Արմեն Լևոնի Հակոբյաններին և Կարինե Վոլոդյայի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2024 թվականի նոյեմբերի 29-ի N 29112024-07-0093 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղի 17-րդ փողոցի թիվ 47 հասցեում գտնվող 960.0 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 434.9 քառակուսի մետր արտաքին, 407.7 քառակուսի մետր ներքին մակերեսով բնակելի տունը, 45.0 քառակուսի մետր արտաքին և 42.0 քառակուսի մետր ներքին մակերեսով օժանդակ շինությունը, 11.6 քառակուսի մետր մակերեսով ծածկը և 23.0 քառակուսի մետր մակերեսով պարիսպը համարել օրինական (Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր՝ 2023P6JTEH): 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են ինքնակամ կառուցված օժանդակ շինության և ծածկի օրինականացման համար սույն որոշման ընդունման օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում Աբովյանի համայնքապետարանի 900105201397 հաշվեհամարին վճարել 108 876 (հարյուր ութ հազար ութ հարյուր յոթանասունվեց) դրամ, հակառակ դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |