Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Աբովյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող 66 000 000 (վաթսունվեց միլիոն) դրամ հաշվեկշռային արժեքով KAMAZ 53605-48 (A5)` գույքային համար՝ 4100601, նույնականացման համար՝ XTC536055P1500441 (հիմք` 2023 թվականի սեպտեմբերի 27-ին տրված N YJ451679 տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը) և KAMAZ 53605-48 (A5)` գույքային համար՝ 4100602, նույնականացման համար՝ XTC536055P1500442 (հիմք` 2023 թվականի սեպտեմբերի 27-ին տրված N YJ451727 տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը) ինքնաթափ բեռնատար մեքենաներն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|