Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Հաստատել 2019 թվականի փետրվարի 01-ի N 02 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը. 1) Աբովյան համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N 122-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին. 2) Աբովյան համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանելու մասին. 3) Աբովյան համայնքում սոցիալական աջակցություն տրամադրելու չափորոշիչները սահմանելու մասին. 4) Աբովյան համայնքում տեղական տուրքեր և (կամ) վճարներ վճարողների հաշվառման կարգը հաստատելու մասին. 5) Աբովյան համայնքի ավագանու անդամ Արման Գրիգորյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|