|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 սեպտեմբերի 2025 թվականի N 3570 |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-3-րդ մասերի, հիմք ընդունելով Անահիտ Սահակյանի՝ հողամասից հրաժարվելու մասին դիմումը (մուտք՝ 2025 թվականի սեպտեմբերի 01-ի N Ք-5756). 1. Անահիտ Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2015 թվականի հուլիսի 09-ի N 09072025-07-0219 և N 09072025-07-0142 վկայականներ) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակի թիվ 14 հասցեում գտնվող 07-002-0066-0335 կադաստրային ծածկագրով 16.8 քառակուսի մետր մակերեսով և Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակի թիվ 15 հասցեում գտնվող 07-002-0066-0338 կադաստրային ծածկագրով 40.62 քառակուսի մետր մակերեսով հողամասերը ճանաչել Աբովյան համայնքի սեփականություն: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|