Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հաշվի առնելով Վարդան Մնացյանի դիմումը և Աբովյան համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովող մշտական հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 20-ի եզրակացությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2019 թվականի փետրվարի 25-ի N 25022019-07-0067 վկայական) Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 2-րդ շենքի 13.62 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 56 բնակարանն անհատույց օտարել Վարդան Մնացյանին և Նաիրա Մաթևոսյանին: 2. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |