|
ՆԱԽԱԳԻԾ
|
27 հունվարի 2025 թ. |
«ԳԻՌՈՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 113-Ն և 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն որոշումների, հաշվի առնելով «ԳԻՌՈՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի հայտը (մուտք՝ 2025 թվականի հունվարի 27-ի N Տ-156). 1. Թույլատրել «ԳԻՌՈՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտա թիվ 1/110 հասցեում տեղադրել արտաքին գովազդ (Թույլտվություն N կցվում է): 2. Հաստատել արտաքին գովազդի էսքիզները՝ համաձայն հավելվածի: 3. «ԳԻՌՈՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201611 հաշվեհամարին վճարել 64 350 (վաթսունչորս հազար երեք հարյուր հիսուն) դրամ տեղական տուրք՝ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԳԻՌՈՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
Նախագիծ կազմող(ներ) | Միքայել Պողոսյան |
|
|
|