Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի, 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 192-Ն և N 193-Ն որոշումների և հիմք ընդունելով Սերգեյ Ազաբյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի մայիսի 30-ի N Ք-3124), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Սերգեյ Աղասինի Ազաբյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2022 թվականի օգոստոսի 24-ի N 07092022-07-0095 վկայական) Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի 1-ին թաղամասի 3 հասցեում գտնվող 07-002-0007-0028 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման 510.0 քառակուսի մետր մակերեսով հողամասին կից Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2023 թվականի ապրիլի 07-ի N 07042023-07-0112 վկայական) Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի 1-ին թաղամասի 3/1 հասցեում գտնվող 07-002-0007-0106 կադաստրային ծածկագրով 149.7 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարել սահմանակից ընդլայնվող 07-002-0007-0028 կադաստրային ծածկագրով հողամասի սեփականատեր Սերգեյ Աղասինի Ազաբյանին։ 2. Սերգեյ Ազաբյանը պարտավոր է՝ 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 1 023 095 (մեկ միլիոն քսաներեք հազար իննսունհինգ) դրամ՝ ընդլայնվող հողամասի կադաստրային արժեքը. 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 5 000 (հինգ հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումները կատարվում են Սերգեյ Ազաբյանի կողմից։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սերգեյ Ազաբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |