Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 15-ի N 26-Ն որոշման, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2022 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ «394Բ-01/Վ-022» անշարժ գույքի գնահատման մասնագիտական եզրակացությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 600 000 (վեց հարյուր հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Արեն Միսկարյանի ընտանիքը 2000 թվականից բնակվում է Աբովյան քաղաքի ՈՒսանողական թաղամասի 4/2 շենքի թիվ 534 բնակարանում (սենյակում), սակայն ընտանեկան հանգամանքներից ելնելով այն չի սեփականացրել, հիմք ընդունելով Արեն Միսկարյանի դիմումը (մուտք՝ 2022 թվականի դեկտեմբերի 16-ի N Ք-6580), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2022 թվականի դեկտեմբերի 6-ի N 06122022-07-0083 վկայական) Աբովյան քաղաքի ՈՒսանողական թաղամասի 4/2 շենքի 30.1 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 534 բնակարանն ուղղակի վաճառքով` 600 000 (վեց հարյուր հազար) դրամով, օտարել Ինդիրա և Արեն Միսկարյաններին: 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են վճարել. 1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 600 000 (վեց հարյուր հազար) դրամ` բնակարանի գինը, 2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար: 3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |