Այսօր: Ուրբաթ, 1 Մարտի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 244
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԵՍՐՈՊ ԳՈՒԼՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 117-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Համաձայն  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի և հիմք ընդունելով  Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի 2018 թվականի հունիսի 06-ի զեկուցագիրը (մուտք՝ 2018 թվականի հունիսի 06-ի N Ք-1063), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 
    
1. Աբովյան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի «2018 թվականի համար Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 117-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
     1)
որոշման 3-րդ կետում «77 910» թիվը փոխարինել «91 700» թվով,  
     2)
 որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետում «75» թիվը փոխարինել «74» թվով, 
     3)
2-րդ կետի «Տեխնիկական սպասարկման անձնակազմ» մասի 70-74-րդ տողերի 5-րդ և 8-րդ սյունակներում «72 760» թիվը փոխարինել «85 800» թվով,
    
4) դադարեցնել «Տեխնիկական սպասարկման անձնակազմ» մասի 75-րդ տողի գործողությունը,
     5
) «Ընդամենը» տողի  4-րդ սյունակում «75» թիվը փոխարինել «74» թվով, 5-րդ սյունակում «10 765 760» թիվը փոխարինել «10 758 200» թվով, 8-րդ սյունակում «10 801 800» թիվը փոխարինել «10 794 320» թվով։   
     3.
  Հաստատել հավելվածը նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի: 
 
    4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԵՍՐՈՊ ԳՈՒԼՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(13.70 Կբ)
(38.30 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner