Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 57-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, Աբովյան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 29-ի N 6-Ա որոշման և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Աբովյան համայնքի ավագանու անդամ Դավիթ Զարոյանին նշանակել Աբովյան համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնում։ 2. Աբովյան համայնքի ղեկավարի առաջին տեղակալի գործառույթները սահմանված են «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և գործողության մեջ է դրվում 2022 թվականի հունվարի 3-ից։ |