Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 322
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2016 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ 4/1/1 ՇԵՆՔԻ 115 ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 9-ի N 1633-Ա որոշման, հաշվի առնելով Վլադիմիր Ավանեսյանի դիմումը (մուտք՝ 2016 թվականի նոյեմբերի 16-ի N Ք-1951), Աբովյան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է`         
    
  1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2016 թվականի սեպտեմբերի 27-ի N 20102016-07-0016 վկայական) Աբովյան քաղաքի Ուսանողական թաղամասի 4/1/1 շենքի 17.8 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով 115 բնակարանն անհատույց օտարել Վլադիմիր Ավանեսյանին: 
      2.Վլադիմիր Ավանեսյանը պարտավոր է վճարել. 
    1) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար: 
      3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Վլադիմիր Ավանեսյանի
կողմից: 
      4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկելուն հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner