Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի, հաշվի առնելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված փոփոխությունները, ինչպես նաև թիվ 28 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2016 թվականի հոկտեմբերի 7-ի «Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու անդամներ ընտրվելու մասին» N 28-Ա որոշումը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Աբովյան համայնքի ավագանու 2016 թվականի հուլիսի 14-ի «Աբովյան համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմիններում համայնքի ավագանու անդամների թեկնածուներ առաջադրելու մասին» N 87-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները` որոշման 1-ին կետում «քառամյա» բառը փոխարինել «հնգամյա» բառով, «Գևորգ Հովհաննիսյանին» բառերը փոխարինել «Նորայր Միքայելյանին» բառերով։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։ |