Այսօր: Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 422
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՈՍ ԽԵՉՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ՎՅԱՉԵՍԼԱՎ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԵՏ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

   Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 29-36-րդ կետերի, հաշվի առնելով Վյաչեսլավ Գյուլումյանի դիմումը (մուտք՝ 04.10.2017թ. N Ք-1588), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
   1. Համաձայնություն տալ Վյաչեսլավ Գյուլումյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2016 թվականի հունիսի 20-ի N 20062016-07-0027 վկայական) Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 4/186/1 հասցեում գտնվող 24.0 քառակուսի մետր մակերեսով հողամասի փոխանակմանը Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2016 թվականի հուլիսի 15-ի N 15072016-07-0066 վկայական) 4-րդ միկրոշրջանի թիվ 4/189/7 հասցեում գտնվող 24.5 քառակուսի մետր մակերեսով հողամասի հետ:
   2. Վյաչեսլավ Գյուլումյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել հավելյալ 0.5 քառակուսի մետր մակերեսով հողամասի կադաստրային արժեքը՝ 2 270 (երկու հազար երկու հարյուր յոթանասուն) դրամ։

   3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Վյաչեսլավ Գյուլումյանի կողմից:
   4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՍ ԽԵՉՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner