Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. 2017 թվականի ընթացքում աճուրդային կարգով օտարել Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2017 թվականի սեպտեմբերի 8-ի N 08092017-07-0061 վկայական, կադաստրային ծածկագիրը 07-002-0117-0041) Աբովյան համայնքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 1/9/1 հասցեում գտնվող հասարակական նշանակության շինությունը (139.40 քառ.մ.) և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը (300.00 քառ.մ.): Աճուրդի մեկնարկային գինը սահմանել 3 700 000 (երեք միլիոն յոթ հարյուր հազար) դրամ` հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2017 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ «447-01/Վ-017» գնահատման հաշվետվությունը: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
|