Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 371
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. Իրավաբանական ՄԱՆՈՒԿ ՀԱԿՈԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի և, մասնավորապես, Աբովյան համայնքի տարածքում աղբահանության հետագա աշխատանքների բարելավմանն ուղղված Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի միջև 05.04.2016 թվականին կնքված վարկային համաձայնագրից բխող` «ԿՈՏԱՅՔԻ ԵՎ ԳԵՂԱՐՔՈւՆԻՔԻ ԿԿԹԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության իրավունքներն իրականացնելու ևպարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 
      
1.  Պարտավորություն ստանձնել 2020 թվականից մինչև 2030 թվականն ընկած ժամանակատվածում հավասարաչափ մասնաբաժիններով վարկային համաձայնագրից բխող` «ԿՈՏԱՅՔԻ ԵՎ ԳԵՂԱՐՔՈւՆԻՔԻ ԿԿԹԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պարտավորությունների կատարմանն ուղղված` ենթավարկի հիմնական գումարները, հաշվարկված տոկոսագումարները, հանձնավճարները, վերաձևակերպման վճարումները, այդ թվում Հայաստանի Հանրապետության կողմից 2018-2019 թվականների ընթացքում Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկին վճարված գումարների վճարման  առումով, Աբովյանի համայնքային բյուջեի ֆոնդային մասի միջոցներից 11 տարվա համար, ընդհանուրը 382 247 000 (երեք հարյուր ութսուներկու միլիոն երկու հարյուր քառասունյոթ հազար) դրամի չափով:
      
2.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող Իրավաբանական ՄԱՆՈՒԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner