Այսօր: Չորեքշաբթի, 17 Հուլիսի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 400
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳԱՌՆԻԻ ՓՈՂՈՑԻ 7 ՇԵՆՔԻ ԹԻՎ 53, 54 ԲՆԱԿԱՐԱՆՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայն­քի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի N 70-Ն որոշման, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2021 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ «387Դ-01/Վ-021» գնահատման հաշվետվությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 1 018 000 (մեկ միլիոն տասնութ հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Բելա Մանուկյանը 1980 թվականից օգտագործում է Գառնիի փողոցի 7 շենքի 53, 54 բնակարանը, հիմք ընդունելով Բելա Մանուկյանի դիմումը (մուտք՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ի N Ք-3216), Աբովյան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է`
1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2016 թվականի դեկտեմբերի 2-ի N 02122016-07-0027 վկայական) Աբովյան քաղաքի Գառնիի փողոցի 7 շենքի 101.0 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 53, 54 բնակարանն ուղղակի վաճառքով՝ 1 018 000 (մեկ միլիոն տասնութ հազար) դրամով, օտարել Բելա Մանուկյանին:
2.  Բելա Մանուկյանը պարտավոր է վճարել.
1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 1 018 000 (մեկ միլիոն տասնութ հազար) դրամ` բնակարանի գինը.
2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար: 
3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Բելա Մանուկյանի կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Բելա Մանուկյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner