Այսօր: Կիրակի, 29 Հունվարի 2023թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 170
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՊՏՂՆԻ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ 07-054-0302-0047 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  42-րդ կետի և հիմք ընդունելով Նարինե Մարգարյանի հայտը (մուտք՝ 2022 թվականի օգոստոսի 30-ի N Ք-4336), Աբովյան համայնքի ավագանին որոշում է.
1. Նարինե Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2022 թվականի հունիսի 15-ի N 15062022-07-0098 վկայական) Աբովյան համայնքի Պտղնի գյուղում գտնվող 07-054-0302-0047 կադաստրային ծածկագրով 0.07384 հեկտար գյուղատնտեսական նշանակության (վարելահող) հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ մրգերի, բանջարեղենի մշակման և պահածոյացման (չներառված ուրիշ խմբավորումներով) արտադրամաս կառուցելու նպատակով։
2. Սահմանել, որ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված է համարվում պարզեցված կարգով միայն սեփականատիրոջ հայտի համաձայն, համայնքի ավագանու կողմից այդ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և համայնքի ղեկավարի կողմից տվյալ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց և հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Նարինե Մարգարյանին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(16.16 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 208
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner