Այսօր: Կիրակի, 16 Հունիսի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 81
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՏԻԳՐԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 8-ՐԴ ՄԻԿՐՈՇՐՋԱՆԻ 3-ՐԴ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 76/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԿԱՐՈԼԻՆԱ ԵՊԻՍԿՈՊՈՍՅԱՆԻՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 48-րդ և 49-րդ կետերի, 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի, Աբովյան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 24-ի N 118-Ն և 119-Ն որոշումների և հաշվի առնելով Կարոլինա Եպիսկոպոսյանի դիմումը (մուտք՝ 2020 թվականի դեկտեմբերի 14-ի N Ք-2477), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Կարոլինա Իվանի Եպիսկոպոսյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2014 թվականի փետրվարի 01-ի N 01022014-07-0006 վկայական) Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի 3-րդ թաղամասի թիվ 76 հասցեում գտնվող բնակելի տան և շինությունների պահպանման  ու սպասարկման համար առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 540.0 քառակուսի մետր մակերեսով հողամասին կից Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2020 թվականի դեկտեմբերի 11-ի N 11122020-07-0124 վկայական) Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի 3-րդ թաղամասի թիվ 76/1 հասցեում գտնվող 107.8 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը գնման նախապատվության իրավունքով, ընդլայնման նպատակով, հողի կադաստրային արժեքով ուղղակի վաճառքով օտարել Կարոլինա Եպիսկոպոսյանին։
2. Կարոլինա Եպիսկոպոսյանը պարտավոր է՝ 
1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին մուծել 316 932 (երեք հարյուր տասնվեց հազար ինը հարյուր երեսուներկու) դրամ՝ ընդլայնվող հողամասի կադաստրային արժեքը.
2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամհամայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 5 000 (հինգ հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար:
3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Կարոլինա Եպիսկոպոսյանի կողմից։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կարոլինա Եպիսկոպոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ՏԻԳՐԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(17.08 Կբ)
(15.19 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner