Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 60-րդ և 64-րդ կետերի, հաշվի առնելով Ալեքսանդր Շաղիկյանի դիմումը (մուտք՝ 2018 թվականի հունվարի 24-ի N Ք-70) և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 25 դրական եզրակացությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համաձայնություն տալ փոփոխելու Սոֆի Թորգոմյանին, Ալեքսանդր և Անի Շաղիկյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2018 թվականի հունվարի 19-ի N 19012018-07-0047 վկայական, կադաստրային համար՝ 07-002-0048-0137) Աբովյան քաղաքի Էդ. Պետրոսյան փողոցի թիվ 1/45/5 հասցեում գտնվող 1.7 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը որպես էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նշանակության հողամաս (հատակագիծը կցվում է)։ 2. Սահմանել, որ սույն որոշումից ծագող պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |