Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ կետի և հաշվի առնելով «Աբովյանի թատրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարման հանձնաժողովի նախագահի զեկուցագիրը (մուտք՝ 2017 թվականի ապրիլի 12-ի N Ք-595), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. «Աբովյանի թատրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում գտնվող գույքն ընդգրկել Աբովյան համայնքի հաշվեկշռում՝ համաձայն հավելվածի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |