Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 150
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՈՍ ԽԵՉՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 07-002-0048-0138 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍՆ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

      Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ  մասի,  հիմք ընդունելով Մարիետա Մխիթարյանի դիմումը (մուտք՝ 2018 թվականի հունվարի 23-ի N Ք-66) և այն հանգամանքը, որ գյուղատնտեսական նշանակությամբ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամաս և հաշվի առնելով Աբովյան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝
      1. Համաձայնություն տալ Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2018 թվականի փետրվարի 09-ի N 09022018-07-0072 վկայական, կադաստրային ծածկագիր՝ 07-002-0048-0138) 3.6 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակությամբ հողամասը նախապատվության իրավունքով (հիմք՝ 2003 թվականի հունիսի 11-ի N 0035149 անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման վկայական, 2017 թվականի դեկտեմբերի 15-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր՝ գրանցված է Կոտայք նոտարական տարածքի նոտարի գրանցամատյանում՝ N 6371 և սեփականության իրավունքի վկայագիր՝ գրանցված է Կոտայք նոտարական տարածքի նոտարի գրանցամատյանում՝ N 6370), ուղղակի վաճաքով, հողի կադաստրային արժեքով օտարել Մարիետա Մխիթարյանին։
      2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  ընդունմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՍ ԽԵՉՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner