Այսօր: Ուրբաթ, 1 Մարտի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 430
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԼԵՌՄՈՆՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 76-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Համաձայն «Իրավական ակտերի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի, նկատի ունենալով Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Սարալանջի փողոցի 18/9 հասցեում գտնվող օրվա կարգավորման ջրամբարի վկայականի փոփոխությունը (հիմք` 2016 թվականի նոյեմբերի 16-ի N 16112016-07-0042 վկայական) և հաշվի առնելով համայնքի ղեկավարի օգնականի զեկուցագիրը (մուտք՝ 2017 թվականի մարտի 14-ի N Ք-347), Աբովյան համայնքի ավագանին որոշում է.
     1. Աբովյան համայնքի ավագանու 2016 թվականի մայիսի 27-ի ««Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով անհատույց գույք հանձնելու մասին»  N 76-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝ որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝
     «1) Օրվա կարգավորման ջրամբար  (սեփականության իրավունքի գրանցման վկայական 16112016-07-0042 տրված 16.11.2016թ.)
      Գույքի ծածկագիրն է՝ 07-002-0040-0229
      Գույքի մակերեսը՝ հողամասի չափը (հա)՝ 2,9868
      Գույքի (հողի) նպատակային նշանակությունը՝ էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների
      Հողամասի գործառնական նշանակությունը՝ կոմունալ ենթակառուցվածքների».
      2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԵՌՄՈՆՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner