Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 29-36-րդ կետերի, հաշվի առնելով «Մուլտի Գրուպ կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրենի դիմումը (մուտք՝ 2018 թվականի նոյեմբերի 29-ի N Ք-2317), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համաձայնություն տալ «Մուլտի Գրուպ կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2018 թվականի նոյեմբերի 09-ի N 09112018-07-0031 վկայական) Աբովյան քաղաքի Զ. Անդրանիկի փողոցի թիվ 1/5 հասցեում գտնվող 3780.0 քառակուսի մետր մակերեսով հողամասի փոխանակմանը Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2018 թվականի նոյեմբերի 27-ի N 271122018-07-0060, N 27112018-07-0062, N 27112018-07-0059, N 27112018-07-0057, N 27112018-07-0056 և N 27112018-07-0058 վկայականներ) Զ. Անդրանիկի փողոցի համապատասխանաբար թիվ 6, թիվ 7, թիվ 8, թիվ 9, թիվ 21 և թիվ 22 հասցեներում գտնվող յուրաքանչյուրը 817.5 քառակուսի մետր մակերեսով հողամասերի հետ: 2. «Մուլտի Գրուպ կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել հավելյալ 1125.0 քառակուսի մետր մակերեսով հողամասի կադաստրային արժեքը` 5 089 500 (հինգ միլիոն ութսունինը հազար հինգ հարյուր) դրամ։ 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է «Մուլտի Գրուպ կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |