Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Գնումների մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017թվականի մայիսի 04-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 58-րդ կետի և հիմք ընդունելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և գնումների բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 2022 թվականի օգոստոսի 09-ի N Ք-9228)՝ Աբովյան համայնքի ավագանին որոշում է. 1.«ԱԲՀ-ԷԱՃԱՊՁԲ-22/32» ծածկագրով էլեկտրոնային աճուրդով Աբովյան համայնքի կարիքների համար բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման ծածկեր ձեռքբերելու գնման ընթացակարգի 1-ին չափաբաժինը՝ ասբեստյա թերթաքար, հայտարարել չկայացած. 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից: |