Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 19-ի N 109-Ն որոշման, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2018 թվականի ապրիլի 4-ի թիվ «214-01/Վ-018» գնահատման հաշվետվությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 342 000 (երեք հարյուր քառասուներկու հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Գրիգոր Դանիելյանի ընտանիքը 1997 թվականից բնակվում է Հանրապետության պողոտայի 7-րդ շենքի թիվ 45, 46 բնակարանում, հիմք ընդունելով Գրիգոր Դանիելյանի դիմումը (մուտք՝ 2018 թվականի ապրիլի 11-ի N Ք-741), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2017 թվականի հունիսի 12-ի N 20062017-07-0079 վկայական) Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի 7-րդ շենքի 34.21 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 45, 46 բնակարանն ուղղակի վաճառքով` 342 000 (երեք հարյուր քառասուներկու հազար) դրամով, օտարել Գրիգոր Դանիելյանին, Ռուզաննա և Հովհաննես Քեշիշյաններին: 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են վճարել. 1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 342 000 (երեք հարյուր քառասուներկու հազար) դրամ` բնակարանի գինը. 2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար: 3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |