Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի, հիմք ընդունելով Վլադիմիր Ավանեսյանի դիմումը (մուտք՝ 2017 թվականի մարտի 15-ի N Ք-360), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Աբովյան համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 19-ի «Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող ՈՒսանողական թաղամասի 4/1/1 շենքի 115 բնակարանն անհատույց օտարելու մասին» N 156-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը` որոշման նախաբանից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 9-ի N 1633-Ա որոշման,» բառերը։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |