Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2017 թվականի մարտի 27-ի N 36-Ն որոշման, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2016 թվականի նոյեմբերի 24-ի թիվ «372-01/Վ-016» գնահատման հաշվետվությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 104 500 (հարյուր չորս հազար հինգ հարյուր) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Սիրիուս» գործարանի 1-ին հանրակացարանի թիվ 18 բնակարանը 2009 թվականից վարձակալության իրավունքով տրվել է Ռոզա Մատիլյանին, հիմք ընդունելով Ռոզա Մատիլյանի լիազորած անձ Ավետիս Բաղդասարյանի դիմումը (մուտք՝ 2017 թվականի հուլիսի 24-ի N Ք-1205), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2008 թվականի օգոստոսի 4-ի N 2505662 վկայական) Աբովյան քաղաքի «Սիրիուս» գործարանի 1-ին հանրակացարանի 10.45 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 18 բնակարանն ուղղակի վաճառքով` 104 500 (հարյուր չորս հազար հինգ հարյուր) դրամով, օտարել Ռոզա Մատիլյանին: 2. Ռոզա Մատիլյանը պարտավոր է վճարել. 1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 104 500 (հարյուր չորս հազար հինգ հարյուր) դրամ` բնակարանի գինը, 2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար: 3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Ռոզա Մատիլյանի կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկելուն հաջորդող օրվանից: |