Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 575
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑԻ 1-ԻՆ ՇԵՆՔԻ ԹԻՎ 30/1 ԲՆԱԿԱՐԱՆՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայն­քի ավա­գա­­­նու 2018 թվականի դեկտեմբերի 18-ի N 107-Ն որոշման, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2019 թվականի հուլիսի 15-ի թիվ «288-01/Վ-019» գնահատման հաշվետվությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 303 000 (երեք հարյուր երեք հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ռուզաննա Մովսիսյանը 2001 թվականից բնակվում է Բարեկամության փողոցի 1-ին շենքի թիվ 30/1 բնակարանում, հիմք ընդունելով Ռուզաննա Մովսիսյանի դիմումը (մուտք՝ 2019 թվականի հուլիսի 17-ի N Ք-1546), Աբովյան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է`
      
1.  Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2019 թվականի հուլիսի 2-ի N 02072019-07-0015 վկայական) Բարեկամության փողոցի 1-ին շենքի 30.25 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 30/1 բնակարանն ուղղակի վաճառքով` 303 000 (երեք հարյուր երեք հազար) դրամով օտարել Ռուզաննա Մովսիսյանին:
      
2.  Ռուզաննա Մովսիսյանը պարտավոր է վճարել.
      1)  համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 303 000 (երեք հարյուր երեք հազարդրամ` բնակարանի գինը.
      2)  համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար: 
      3.  Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Ռուզաննա Մովսիսյանի կողմից: 
      
4.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռուզաննա Մովսիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(38.00 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner