Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 65-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Հաստատել Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 30-ի արտահերթ ութերորդ նիստի հետևյալ օրակարգը. 1) Աբովյան համայնքի ղեկավարի 2023 թվականի հունիսի 26-ի N 2424 որոշումն ու Աբովյան համայնքի «Վերին Պտղնի գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին. 2) Աբովյան համայնքի «Վերին Պտղնի գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը 2023 թվականի համար հաստատելու մասին. 3) Աբովյան համայնքի հաշվեկշռից մանկապարտեզի գույքն Աբովյան համայնքի «Վերին Պտղնի գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում ընդգրկելու մասին. 4) Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 26-ի N 90-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին. 5) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի 1-ին թաղամասի 3/1 հասցեում գտնվող հողամասը Սերգեյ Ազաբյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին. 6) Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող 07-011-0220-0009 կադաստրային ծածկագրով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |